Ողջույն,
ՈՒրախ եմ տեսնել Ձեզ իմ էջում
Ես Մադլենա Առաքելյանն եմ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, հոգեբանական գիտությունների թեկնածու:
Իրականացնում եմ հետազոտություններ, գրում հոդվածներ, գրքեր։ Անցկացնում եմ վերապատրաստումներ, թրեյնինգներ և սուպերվիզիաներ:
Արժանացել եմ 11 միջազգային, տեղական մրցանակների և պատվոգրերի, ինչպես նաև 19 հեղինակավոր միջազգային դրամաշնորհների և կրթաթոշակների։
Մեծահասկաների հետ 16 տարվա hոգեթերապևտիկ աշխատանքում կարևորում եմ նեյրոհոգեբանության գիտելիքները, ապացուցահեն մոտեցուման գիտական սկզբունքները։
Զեկույցներով հանդես եկել Նեշվիլում, Էդինբուրգում, Թայբեյում, Վիեննայում, Ցյուրիխում, Միլանում, Սանկտ Պետերբուրգում, Բեռլինում, Կիևում, Վյուրցբուրգում, Չիկագոյում, Բրագայում, Վիլնյուսում, Դուբլինում և այլն։




Բացառիկ ընդունակություններ ունեցող երեխաների, երիտասարդների և մեծահասկաների հոգեդիագնոստիկա և հոգեթերապիա
Մեր երկրում զարգացնում եմ տաղանդավոր, բացառիկ ընդունակություններով երեխաների, երիտասարդների կրթության և հոգեբանական աջակցության ոլորտը շուրջ 16 տարի:
Կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ վերապատրաստումներ (շուրջ 700 կրթության հոգեբաններ), ՀՀ բացառիկ ընդունակություններով սովորողների կրթության կազմակերպման և հոգեբանամանկավարժական աջակցության հայեցակարգի ներդրում, ուսուցիչների վերապատրաստում, դասագրքերի և ուսումնական նյութերի վերանայում, դասագրքերի և էլեկտրոնային ռեսուրսների որակի չափանիշների սահմանում, հոգեբանական կողմի գնահատում, հոգեդիագնոստիկ մեթոդների թվայնացում և ադապտացիա։
Համագործակցելով կրթական հաստատությունների և ծնողների հետ՝ ապահովում եմ տաղանդավոր սովորողների համալիր աջակցությունը։ Անհրաժեշտության դեպքում տրվում է տեղեկանք:
Ծառայություններ
Որպես կլինիկական հոգեբան համագործակցում եմ հոգեբույժների, նյարդաբանների, սեքսոլոգների, լոգոպեդների, էնդոկրինոլոգների, դիետելոգների հետ՝ ապահովելով այցելուների թիրախային և համալիր աջակցությունը
Անհատական
հոգեթերապիա
Հոգեդիագնոստիկա
.
Խմբային
հոգեթերապիա
Զույգի
հոգեթերապիա
Դեպրեսիա,
Կախվածություններ
Օբսեսիվ
կոմպուլսիվ
խանգարում
Հետտրավմատիկ
սթրեսային խանգարում
Տագնապային
խանգարումներ
Սննդային
վարքի
խանգարում
Կոմպլեքս
տրավմա
(Կ-ՀՏՍԽ)
- Ցածր ինքնագնահատական, անվստահություն, ինքնաիրականացման դժվարություններ, անձնական և մասնագիտական ինքնորոշում
- Կախյալ հարաբերություններ, մեղքի և վիրավորվածության զգացում
- Միջանձնային խնդիրներ, ճգնաժամեր, կոնֆլիկտներ, խանդ և դավաճանություն
- Կյանքի իմաստի որոնումներ, վիշտ և կորուստ
- Հուզական այրում, աշխատանքային խնդիրներ
- Հաղորդակցման դժվարություններ ընտանիքում, մտերիմների հետ և շրջապատում, հուզական կարգավորման դժվարություններ
- Ընտանեկան խնդիրներ, ծնողների հետ հարաբերություններ, տարեց ծնողների հետ հաղորդակցման յուրահատկություններ
Այցելու
Մայրցամաք
ժամ
Առողջապահության նախարարի և Բժշկական համալսարանի հաստատմամբ իրականացնում եմ կատարելագործման դասընթացներ օժտված երեխաների և պատանիների հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ և բժշկական մասնագիտությունների համար տրվում է ՇՄԶ 20 կրեդիտ
Հասկացիր ուղեղիդ լեզուն
Հոգ տար ուղեղիդ մասին
Ինքնակարգավորում .01
Ձեր ուղեղն ունի ինքնակարգավորման բնական ուժ
Վերափոխում .02
Թերապևտիկ տարածքում մենք աշխատում ենք նեյրոնային հին, դեստրուկտիվ մոդելների վերափոխման վրա
Վերականգնում .03
Երբ քիմիական հաշվեկշիռը խաթարված է, ճիշտ աջակցությունը վերականգնում է նեյրոմեդիատորների (դոֆամին, սերոտոնին) բալանսը
Ինքնակարգա-վորում
Վերափոխում
Վերականգնում
Նեյրոպլաստի-կություն
Ապահովություն
Վերաիմաստա-վորում
Այստեղ և Հիմա
Աուտենտիկու-թյուն
04. Նեյրոպլաստիկություն
Ուղեղը ճկուն է ողջ կյանքի ընթացքում
05. Ապահովություն
Տագնապը սկիզբ է առնում ամիգդալայից (amygdala)՝ ուղեղի «տագնապային կոճակից», որը վտանգ է զգում նույնիսկ այնտեղ, որտեղ այն չկա
06. Վերաիմաստավորում
Թերապիան օգնում է իմաստավորել փորձառությունը, ձեռք բերել կյանքի նոր հմտություններ և կառուցել առողջ հարաբերություններ սեփական անձի և աշխարհի հետ
2017թ․ երիտասարդ գիտնականների աջակցության ներպետական մրցույթի հաղթող
Տպագրվել է՝ «Օժտված երեխաների հոգեբանական դիագնոստիկա» գիրքը։ Մ.Առաքելյան, Հեղ. Հրատ., Printinfo, ISBN 978-9939-0-2303-8, Երևան, 2017.-160 էջ։
Գիրքը վաճառքի ենթակա չէ և տրամադրվել է ՀՀ դպրոցներին՝ կրթության հոգեբաններին, մասնագիտական աջակցության նպատակով։
Գիրքը տպագրվել է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ներքո, որպես երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրման ներպետական մրցույթի հաղթող։

2022 թ.-ին գիտաժողովներից մեկին հնարավորություն ունեցա հանդիպելու աշխարհահռչակ գիտնական, Հարվարդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ստիվեն Փինքերին։ Հաճելիորեն զարմացած էի, որ չնայած բազմաթիվ կոչումներին և ձեռքբերումներին համեստ և զուսպ անհատականություն էր։
Նա արժանացել է «Տարվա հումանիստ» մրցանակին և հանդիսանում է Կանադայի հոգեբանական ասոցիացիայի պատվավոր անդամ։ Լինելով ութ պատվավոր դոկտորական կոչումների կրող՝ Փինքերը Time ամսագրի կողմից ճանաչվել է մեր ժամանակների 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, իսկ Foreign Policy-ն նրան ներառել է «Գլոբալ մտածողների» իր հեղինակավոր ցանկում
• Էթիկական նորմերի կարևորություն • գաղտնիություն • վստահելի ու ապահով միջավայր











